ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Որտե՞ղ է արցախցու գումարը

Որտե՞ղ է արցախցու գումարը
20.05.2024 | 21:49

Անհետանում են Փաշինյան Նիկոլի «հատուկ հրավերով» Հայաստան գաղթած արցախցիների 50 000-ական դրամները:
82-ամյա ստեփանակերտցի Արտյուշա Միքայելյանը ծանր հիվանդ է, շարժունակ չէ, տառապում է Պարկինսոնի հիվանդությամբ: Վերջինիս ազգականները մեծ դժվարությամբ են ստանում նրան հասանելիք գումարները` կենսաթոշակը, ամսական 50 000 ՀՀ դրամը: Արտյուշա Միքայելյանն ինքնուրույն բանկ գնալ չի կարող: Նույնիսկ, եթե նրան բանկ տանեն, չի կարողանա խոսել: Վերջինս չի կարող նաև որևէ մեկին լիազորել իր անունից հանդես գալու համար, քանզի նոտարները Արտյուշա Միքայելյանին գործունակ չեն ճանաչում, լիազորագիր չեն տրամադրում, առաջարկում են նոտարական գործողություններն իրականացնել համապատասխան բժիշկների ներկայությամբ: Բժշկական կոնսիլիում հրավիրելն անհնար է, քանզի շատ թանկ է և ոչ բոլոր բժիշկներն են համաձայնվում նոտարական գործողություններին մասնակցել: Այսինքն, շրջանակը փակվեց:
Մնում է միայն մեկ տարբերակ` գտնել բարյացկամ բանկի կառավարիչ և Արտյուշա Միքայելյանին գրկած բանկ տանել: Սակայն, գործը դրանով չի ավարտվում:
ՈՒրեմն, պարզվում է` անհետացել է Արտյուշա Միքայելյանի ստացվելիք 50 000 դրամներից մեկը:
Միասնական սոցիալական ծառայություն-ը չգիտի, թե որտեղ է «կորած» գումարը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն-ից ասում են, որ գումարը կարող ենք փնտրել Կարմիր Խաչում, Կոնվերս Բանկում կամ Ամերիա Բանկում:
Converse Bank-ում ասում են, որ Արտյուշա Միքայելյանի 50 000 ՀՀ դրամն իրենց մոտ չէ:
Ameriabank CJSC-ում աշխատում են ոչինչ չասել, քանզի սրբորեն պահպանում են «բանկային գաղտնիքը», սակայն թափանցիկ կերպով ակնարկում են, որ գումարն իրենց մոտ չէ:
Հայկական Կարմիր Խաչի ընկերություն (Armenian Red Cross Society) չգնացի, քանզի եթե պարզվեր, որ գումարն այնտեղ է հանգրվանել, ապա ես կկորցնեի հավատը մարդկության հանդեպ, ինչը 50 000 ՀՀ դրամից շատ ավելի է:
Մյուս կողմից, իսկ ինչու՞ ես պետք է այստեղ կամ այնտեղ գնամ: Արցախցի Արտյուշա Միքայելյանը Հայաստանում է գտնվում Փաշինյան Նիկոլի (Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան) և վերջինիս քաղաքական թիմի «հատուկ հրավերով»:
Իսկ, եթե այդպես է, ապա թող «հյուրընկալողը» փնտրի «իր տանից» անհետացած, հյուրին պատկանող գումարը:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 1011

Մեկնաբանություններ